17/11/2020 15:50
Դրամի արժեզրկում նախատեսված չէ. Ատոմ Ջանջուղազյան
Դրամի արժեզրկում նախատեսված չէ, որևէ ձևով դրա անդրադարձը 2021թ. նախագծում չկա, ուղղակի հաշվարկների համար հիմք է ընդունված նոյմեբերի 2-ի փոխարժեքը և այդ տրամաբանությամբ է կազմված ամբողջ նախագիծը, ԱԺ-ում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Ինչպիսին կլինի փոխարժեքը, դրանից կախված, բյուջեի կատարման ընթացում, եթե կառավարությանը վերապահված լիազորությունները բավարար լինեն, կլինի դրան համարժեք արձագանք, եթե բավարար չեն լինի, ուրեմն՝ հարկ կառաջանա լրացուցիչ քննարկման առարկա դարձնել և որոշումներ կայացնել», - նշեց նա:
Ինչ վերաբերում է Արցախի մեր հայրենակիցների անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորմանը` նախարարն ասաց.
«Ուզում ենք հավատալ, որ խնդիրը լուծած կլինենք այս տարի, իսկ մյուս տարվա համար, եթե անհրաժեշտություն ծագի կրկին լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու, ապա կառավարության լիազորությունները բավարար չլինելու դեպքում, ԱԺ-ում կնախաձեռնվի համապատասխան քննարկում՝ երկարաժամկետ խնդիրների լուծման հետ կապված»:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ ներկայում, իրենց պատերացմամբ, այժմեական խնդիրներին արձագանքում են:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել է և ԱԺ նիստին չի մասնակցում: