17/11/2020 16:03
Կարևորում ենք հատկապես ծախսերի կառուցվածքի բարելավման և եկամուտների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը. ԿԲ նախագահ
2021թ., չնայած թույլ զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը, նախատեսվում է ՀՆԱ-ում ՀՀ կառավարության պարտքի 1.1 տոկոսային կետ աճ, խորհրդարանում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ պարտքի բեռի նման վարքագիծը, երբ աստիճանական նվազման ուղեգծով միայն միջնաժամկետ հատվածում է նախանշվում պարտք-ՀՆԱ հարաբարեկացության նվազում 60 տոկոս շեմային ցուցանիշից, արտահայտվում է ստեղծված մարտահրավերներին կառավարության արձագանքի անհրաժեշտությունից:
«Միաժամանակ, կարծում ենք, որ այն շարունակում է մնալ համահունչ միջնաժամկետ հատվածում պարտքի կայունության ապահովման ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքներին: Ներկա մարտահրավերների պայմաններում կարևորում ենք հատկապես ծախսերի կառուցվածքի բարելավման և եկամուտների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը», - նշեց ԿԲ նախագահը: