18/11/2020 17:08
Ազգային համաձայնության կառավարությունից շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը. Վարչապետ
Այս պահին կառավարության կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում, իսկ ընդհանուր առմամբ՝ շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ազգային համաձայնության կառավարության ստեղծման հնարավորությանը:
«Որովհետև միշտ չէ, որ կառավարությունների ձևավորմամբ՝ համաձայնության վերնագրի ներքո, ձևավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրը հիմա համաձայնության մթնոլորտի ձևավորումն է, և կարծում եմ, որ դրա պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն և անվտանգություն», - նշեց Նիկոլ Փաշինյանը: