18/11/2020 14:18
«Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուել Մակրոնը նախօրեին Ելիսեյան պալատում ընդունել էր Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին:
«Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան», - տեղեկացրել են «Ազնավուր» հիմնադրամից։