18/11/2020 14:37
ՌԴ ԱԳՆ. Թուրքիայի կողմից Ադրբեջան իր զինվորականների հնարավոր ուղարկումն Անկարայի ինքնիշխան որոշումն է
Թուրքիայի կողմից Ադրբեջան իր զինվորականների հնարավոր ուղարկումն Անկարայի ինքնիշխան որոշումն է: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ТАСС-ի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի խորհրդարանի կողմից թուրքական զորքերն Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրի հաստատումն ազդում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ (Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան) համաձայնագրերի վրա:
«Ո՛չ, դա այդ երկրի ինքնիշխան որոշումն է, որը, ըստ երևույթին, կապված է ռուս զինծառայողների հետ համատեղ խաղաղապահ կենտրոնում թուրք զինծառայողների մասնակցությամբ, որոնք կզբաղվեն համաձայնագրի իրականացման հետ կապված իրավիճակի տեխնիկական մոնիտորինգով», - ասել է նա: