Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովին

18/11/2020 10:35

Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովին


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին, հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Արման Թաթոյանն իր ելույթում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ պատերազմի սկզբնական օրերից սկսած մշտական կապ մեջ են եղել, քննարկել են ստեղծված իրավիճակը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում կազմակերպվող ամենամյա միջազգային համաժողովը համարել է արդյունավետ համագործակցության առաջատար օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փորձի փոխանակման տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է Պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության փորձը Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, որի ընթացքում Պաշտպանը համագործակցում է նաև պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Պաշտպանը ընդգծել է, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության շնորհիվ։

Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել  է նաև Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվող կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը:

Արման Թաթոյանը նաև ներկայացրել է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները, մասնավորապես՝ այդ իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ և անկողմնակալ աշխատանքի և աշխարհին օբյեկտիվ տեղեկությունների ներկայացման կարևորությունը:

Պաշտպանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ակտիվորեն ներգրավված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին, և որ այդ հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ պետական մարմինների հետ: Նշվել է, որ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Համաժողովի ընթացքում քննարկվել են եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, Եվրոպական դատարանի հետ մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցությանը և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մարդու իրավունքների ապահովմանը առնչվող հարցեր։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:32 Վերականգնողական շրջան՝ դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո. ինչի՞ց զգուշանալ Այսօր, 22:13 Վրաստանում խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին․ Կոբախիձե Այսօր, 21:49 COP-29-ը լավ առիթ է, որ Հայաստանից քաղաքական ուղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ․ Արտակ Զաքարյան Այսօր, 21:31 Իրանը հանել է iPhone-ների ներմուծման արգելքը Այսօր, 21:14 Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ, պահել են օդանավակայանում Այսօր, 20:56 «Այս պայքարը ձեզանով, թե առանց ձեզ, հասնելու է իր վերջնահանգրվանին»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց քաղաքական ուժերին ու գործիչներին Այսօր, 20:39 Պայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ Սրբազան Այսօր, 20:22 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիային Այսօր, 20:06 Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա Այսօր, 19:49 Լեգիոնելոզ․ Տղամարդկանց մոտ հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում Այսօր, 19:34 Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն Այսօր, 19:21 «Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան Այսօր, 19:07 Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ Այսօր, 18:53 Քանի՞ վարորդի են ակտավորել պարեկները՝ երթևեկելիս հեռախոսով խոսելու կամ ծխելու համար Այսօր, 18:39 ֆեյսբուքում գրառում կատարելու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ Այսօր, 18:23 Հայաստանի բոլոր մասնակիցները հաղթել են շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Այսօր, 18:08 Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է․ Առուշ Առուշանյան Այսօր, 17:53 Գուրգեն Արսենյանը շնորհավորել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարին Այսօր, 17:38 Վահե Ղազարյանը Դոհայում ցուցահանդես է այցելել Այսօր, 17:24 «Հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»․ Փաստաբանը հայտնում է՝ բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ Այսօր, 17:11 Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան Այսօր, 17:00 Բագրատ Սրբազանը երկու օրով մեկնելու է արտերկիր Այսօր, 16:49 2024 թվականին Ավան վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ Այսօր, 16:44 Ներքին Հանդի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, կա վտանգ, որ նորից կհարվածեն. Ֆրանսիայի դեսպան Այսօր, 16:36 Յուրի Շևչուկը և ДДТ ռոք-խումբը մեծ համերգ կտան Երևանում Այսօր, 16:32 Հայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը Այսօր, 16:15 Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը․ Սվաջյան Այսօր, 16:11 Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է. Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, բայց կոնկրետ միջադեպ հիշեց (Տեսանյութ) Այսօր, 16:06 Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Այսօր, 16:03 Հրդեհ չի եղել, հոսանքի հետ կապված խնդիր է եղել. երեխաների մոտ ամեն ինչ կարգին է. Արտաշատի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Այսօր, 15:47 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներին Այսօր, 15:37 Հրդեհ` մանկապարտեզում. տարհանվել է 53 երեխա Այսօր, 15:34 Սեպ խրողների թիվը գնալով շատանում է, ասել եմ՝ իմ ու Փաշինյանի միջև սեպ մի խրեք, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 15:22 Դարձրել են ամոթ չունեցող մարդկանց հասարակություն. հանրային բարոյականության ճգնաժամ է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 15:19 Արաբկիրի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել. ՔԿ Այսօր, 15:00 Փաշինյանի թիմն ամեն ինչ անում է, որ թուրքական մամուլի ներկայացուցիչներ հրավիրեն Հայաստան, մինչդեռ Բաքվում մեր հայրենակիցների համար ոչինչ չեն ձեռնարկում. Դանիելյան Այսօր, 14:50 Եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանիքը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը. անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին. դիրքի կին հրամանատարը (Տեսանյութ) Այսօր, 14:43 Գերիներին ազատ արձակելու պահանջը պետք է դառնա օրակարգային հարց, որ ներառվի բանակցություններում. «Կամք» շարժման անդամները կրկին կառավարության առջև են Այսօր, 14:34 Սերգեյ Բագրատյանի ավազի ապօրինի հանքը, վերջապես, փակվեց․ «Հետք» Այսօր, 14:32 Անգամ Կիմ Չեն Ընի մտքով նման ընտրական ռազվրատ չէր անցնի. Զոհրաբյան Այսօր, 14:22 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով Այսօր, 14:01 Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Այսօր, 13:59 ԱԺ-ի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների գծով կհատկացվի 151,3 մլն դրամ. նորոգման աշխատանքներ էլ են նախատեսվում Այսօր, 13:40 Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Այսօր, 13:22 ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց Այսօր, 13:14 Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները. մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են. Արգիշտի Քյարամյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 13:03 Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը Այսօր, 12:45 Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար. Արգիշտի Քյարամյան Այսօր, 12:37 Գյումրիում իրադարձությունները պայմանավորված են մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, իշխանությունները փորձում են քաղաքը վերահսկելի դարձնել. Համբարյան Այսօր, 12:29 Անհնար է, որ քննիչի աշխատանքից բողոք չլինի. քննիչներն անցնելու են բարեվարքության ստուգումներ. Արգիշտի Քյարամյան Այսօր, 12:23 Քննիչն է որոշել, որ Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասով վարույթ չպետք է նախաձեռնվի. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 12:18 Մենք կարողացանք ցույց տալ, որ ամբողջ գործը սարքված է, եթե նույնիսկ անհրաժեշտ է, կհասնենք ՄԻԵԴ. Չալաբյան (Տեսանյութ) Այսօր, 12:09 Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը տեղամաս առ տեղամաս նորոգվելու է Արարատյան փողոցի ճանապարհային էստակադան Այսօր, 11:58 Վերաքննիչ քրեական դատարանը թեև հաստատել է՝ մեղադրելու փաստեր չկան, բայց Ավետիք Չալաբյանին չի արդարացրել. քրգործից մանրամասներ Այսօր, 11:48 Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է, անգամ՝ ընդդիմության մակարդակում. Դանիելյան Այսօր, 11:41 Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին Այսօր, 11:31 Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան. Աբրահամյան Այսօր, 11:30 Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները դրական ենք գնահատում. ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 Նարեկ Մկրտչյանը Կատարում հանդիպել է երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի գործադիր տնօրենի հետ Այսօր, 11:06 Թուրքիայից լրագրողներ են ժամանելու Հայաստան. կներկայացվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 11:03 Ապարանում «Opel»-ը բախվել է կայանված մեկ այլ «Opel»-ի և շրջվել Այսօր, 10:54 Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում. երկրորդ օրն է՝ «Գոյ»-ի դերասանները գիշերում են թատրոնում (Տեսանյութ) Այսօր, 10:46 ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում միջադեպերի վերաբերյալ Այսօր, 10:42 Դիլիջանում հարևանների միջև «մի կաթիլ մեղրի պատմությունն» ավարտվել է ավտոտնակի պայթեցմամբ Այսօր, 10:35 Փարիզում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրին Այսօր, 10:26 2025-ի պետբյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ, նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 658 միլիոն դրամ, ԱԺ-ին՝ 7 միլիարդ 72 միլիոն դրամ Այսօր, 10:17 ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ Այսօր, 10:14 Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության` Տեղի համայնքապետն ու Մորնանի քաղաքապետը նվերներ են հանձնել իրար Այսօր, 10:04 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:59 Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Այսօր, 09:58 ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով Այսօր, 09:57 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 09:55 «Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՔԿ ու հարցաքննել․ պատճառը նրան ուղարկված նամակն է Այսօր, 09:52 «Հրապարակ». Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից. Փաշինյանը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Քոչարյանին Այսօր, 09:48 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի հարցը կքննարկվի՞ Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գալյանը մոտ է «սրտի նախարար» դառնալու կոչմանը Այսօր, 09:38 «Հրապարակ». 53 հայազգի հաջողակ տղամարդ մասնակցելու է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին հասած Հայկ Հարությունյանը Այսօր, 09:33 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին Այսօր, 09:00 Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել, երթևեկությունը դարձել է միակողմանի 29/10/2024 22:45 Երևանում ու մարզերում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը կբարձրանա 29/10/2024 22:27 Անցողիկ գլոբալ ամնեզիա. Կրկնվելու դեպքում պետք է դիմել բժշկի 29/10/2024 22:13 ՔՊ-ն Սրբուհի Գալյանին է առաջադրել Արդարադատության նախարարի պաշտոնում 29/10/2024 21:57 Իսրայելին իր տեղը ցույց կտանք, կստանան ավելի ուժեղ պատասխան․ Իրանի նախագահ 29/10/2024 21:38 «Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսային շրջանները 29/10/2024 21:18 30-ամյա երիտասարդը դուրս է եկել Գեղարքունիքի Ավազան գյուղից ու մոլորվել 29/10/2024 21:08 Փաշինյանը ՊՎԾ ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից 29/10/2024 20:47 Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն 29/10/2024 20:31 Ռուսաստանին մտահոգում է, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում․ Պեսկով 29/10/2024 20:12 ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի գործը քննած Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը 29/10/2024 19:57 Թուրքմենստանում հայկական մշակույթի օրեր են 29/10/2024 19:42 Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի 29/10/2024 19:26 Հնարավո՞ր է, որ Եղիշե Մելիքյանը մարզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 29/10/2024 19:13 Ամբլիոպիա. Չբուժելու դեպքում կարող է հանգեցնել ախտահարված աչքում տեսողության կորստի 29/10/2024 18:53 Իրանը 200%-ով ավելացնելու է ռազմական բյուջեն 29/10/2024 18:38 Արարատյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժած բնակչին հիվանդանոց են տեղափոխել 29/10/2024 18:27 «Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ է ընտրել 29/10/2024 18:16 Երկրապահը չի կարող սատարել երկիր հանձնողներին. կամ պետք է Սասուն Միքայելյանից ազատվեն, կամ Երկրապահի անունը փոխեն (Տեսանյութ)