18/11/2020 10:52
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1589 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով
Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 120 459 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1589-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 80 069 (+1726) մարդ, այս պահին բուժվում է 38 082-ը (-171):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2308 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1839 (+28), իսկ այլ պատճառներով՝ 469 (+6):
Մեկ օրում մահացել է 34 մարդ: