18/11/2020 12:45
Դաշնության խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ նախագահին՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ-երն օգտագործելու վերաբերյալ
Դաշնության խորհուրդը համաձայնություն է տվել օգտագործել Ռուսաստանի Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ նոյեմբերի 18-ին Դաշնության խորհուրդը կքննարկի Ղարաբաղում ռուսական բանակը որպես խաղաղապահ առաքելություն օգտագործելու հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ մասին պայմանավորվել էին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Խաղաղապահներն արդեն իրենց դիրքերն են գրավել տարածաշրջանում: