18/11/2020 13:22
Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում` հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն. Գևորգ Գորգիսյան
Ես կասեի` վարչապետը ժամանակ է ձգում` հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, և ինքը կկարողանա իշխանության մնալ: Բայց Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին:
«Մենք ասել ենք, որ հիմա բացառվում է` ընտրություններ լինեն: Եթե որևէ մեկը նման բան նախաձեռնի, մենք ամեն ինչ կանենք դրա դեմ: Պարզապես ԱԺ-ն պետք է անվստահություն ներկայացնի, Փաշինյանը հեռանա, նոր վարչապետը ազգային համաձայնության կառավարություն ձևավորի: Մեր առաջարկած տարբերակում որևէ ցնցում չի կարող լինել», - ասաց Գորգիսյանը: