18/11/2020 09:36
«Ժողովուրդ». Կառավարության կազմը առաջիկայում լքելու են Զարուհի Բաթոյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Տոնոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինայնը նպատակ ունի կառավարաության մոտ 80 տոկոսին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել։
Կառավարության կազմը առաջիկայում լքելու են Զարուհի Բաթոյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Տոնոյանը, այդ ցուցակում են նաև ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները։ Մինչ այս, ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։
Նկատենք՝ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է, և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաև փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հենց ԱԳՆ-ում ևս հրաժարականների շքերթ է լինելու։