18/11/2020 12:08
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցով համաձայնագրից հետո Հայաստանում ներքաղաքական իրադարձությունները
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում բողոքի ցույցերը չեն ապակայունացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և չեն սպառնա տարածաշրջանի երեք երկրների ղեկավարների միջև համաձայնության կետերի իրագործմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Հուսով ենք, որ Հայաստանում իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը, ինչը, ի թիվս այլ բաների, կսպառնա ստորագրված հայտարարության», - ասել է Ռուդենկոն: