18/11/2020 11:29
Ռուսաստանի ՊՆ. Նոյեմբերի 10-ից ի վեր կատարվել է ավելի քան 170 թռիչք
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի «Իլ-76» և «Ան-124» «Ռուսլան» ինքնաթիռներով շարունակվում է խաղաղապահ զորակազմի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական գույքի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, կատարվել է ավելի քան 170 թռիչք 2020-ի նոյեմբերի 10-ից ի վեր, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի հերթական «Իլ-76» և «Ան-124» օդանավերը՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի տեխնիկայով և անձնակազմով, մեկնել են Հայաստան՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար: Դրանք բեռնված են նյութական միջոցներով, զենքերով և ռազմական տեխնիկայով: Օդանավերը մեկնել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից դեպի Երևան քաղաքի օդանավակայաններ:
Պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահներին տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտու շրջաններ՝ տարբեր խնդիրների կատարման համար: