18/11/2020 14:41
ԱՊՀ-ում 40-ից ավելի ահաբեկիչ է ձերբակալվել Ռուսաստանի տվյալների շնորհիվ
Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչների և նրանց հանցակիցների, հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Ռուսական կողմից ներկայացված նյութերի համաձայն՝ արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամների ու հանցակիցների», - նշել է Պատրուշևը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ չորեքշաբթի կայացած նիստի բացման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում Է ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ստացված տեղեկատվության հիման վրա ավելի քան 950 օտարերկրացիների համար, որոնք ահաբեկչական գործունեության մասնակից են, փակ է մուտքը մեր երկիր», - ավելացրել է Պատրուշևը: