18/11/2020 23:43
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը
Այսօր, նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը տեղեկացնում է, որ այն ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը: