18/11/2020 13:01
Ռուս խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ
Ռուսաստանի խաղաղապահների հերթական խումբը ժամանել է Ստեփանակերտ, ռազմական ոստիկանությունն ապահովել է ավտոշարասյան անվտանգությունը, ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Էրեբունի» օդանավակայանում խաղաղապահները բեռնաթափել են Ռուսաստանից Իլ-76 ինքնաթիռներով մատակարարված մեքենաներ և նյութատեխնիկական աջակցություն:
«15-րդ առանձին խաղաղապահ բրիգայի ենթամիավորումների մեկ այլ շարասյուն, որոնք ժամանել էին ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, բեռնաթափումից հետո Երևանից երթ են կատարել դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովում էր անվտանգությունը ռազմական շարասյունների տեղաշարժի բոլոր ուղիներում», - ասված է հայտարարության մեջ: