18/11/2020 12:52
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են ուղեկցել փախստականներով 24 ավտոբուս
Փախստականներով 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը, որը ժամանել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Փախստականների վերադարձի և շփման գծով նրանց տեղաշարժի անվտանգությունը կազմակերպվել է Միջգերատեսչական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1,7 հազար տեղի բնակիչ, որոնք ավելի վաղ ստիպված էին լքել իրենց տները:
Քաղաքում օպերատիվ խումբ է տեղակայվել գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ: