18/11/2020 10:42
ՌԴ Դաշնության խորհուրդը կքննարկի Ղարաբաղում ռուսական բանակի օգտագործման հարցը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ նոյեմբերի 18-ին Դաշնության խորհուրդը կքննարկի Ղարաբաղում ռուսական բանակը որպես խաղաղապահ առաքելություն օգտագործելու հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ մասին պայմանավորվել էին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Խաղաղապահներն արդեն իրենց դիրքերն են գրավել տարածաշրջանում:
Երկրորդ պատերազմը Ղարաբաղի համար սկսվել է սեպտեմբերի 27-ին, իսկ խաղաղությունը կնքվել է նոյեմբերի 9-ին: Հայաստանի իշխանությունները համաձայնել են Արցախի անվտանգության ամբողջ գոտին հանձնել Բաքվին և կորցրել վերահսկողությունը Շուշիի նկատմամբ: Խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում կլինի առաջիկա 5 տարիներին: Դրանից հետո Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են հրաժարվել ռուս զինվորականների ծառայություններից: