18/11/2020 17:00
Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան
Մեզ համար կարևոր առաջնահերթություն է կայունությունն ու անվտանգությունը: Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքին ոչինչ չի սպառնում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով իր կողմից այսօր հրապարակված ճանապարհային քարտեզին`գործադիրի ղեկավարն ընդգծեց.
«2021 թվականի հունիսին մենք կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ` կորոշենք հետագա անելիքները: Աշխարհում կամ առնվազն Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: Ես սա միշտ եմ ասել և այդպես միշտ է լինելու»:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հավելեց, որ այս պահին կառավարության կազմի փոփոխությունների քննարկումների շրջան է, և փոփոխությունների մասին ինֆորմացիան ավելի ուշ կհրապարակվի: