19/11/2020 13:37
Ցուցարարները բացեցին ավտոմեքենաներով փակած բանուկ փողոցները
Երևանի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քիչ առաջ հայտարարեցին, որ ավարտում են բողոքի գործողությունը և բացում մեքենաներով փակած ճանապարհը:
Նշենք, որ նույն ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին նաև Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ խաչմերուկը, սակայն որոշակի պահի նրանց մոտեցավ տեղում կենտրոնացված ոստիկանական ուժերի ներկայացուցիչը` զգուշացնելով, որ եթե սահմանված ժամկետում չբացեն փողոցի երթևեկելի հատվածը, բերման կենթարկվեն:
Ավելի ուշ այս հատվածում ևս ճանապարհը բացվեց, և երթևեկությունը վերականգնվեց:
Նշենք, որ այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացված մեկ այլ` Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածում: