19/11/2020 14:46
Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը. Մովսես Հակոբյանը՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին
Ինչո՞ւ մենք պարտվեցինք՝ այստեղ ևս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերում, ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով՝ պարտությունը կործանում չէ, նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է:
«Առաջին պատճառը ղեկավարումն է ԶՈՒ-ն խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացում», - ասաց նա:
Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու հանգամանքին՝ Հակոբյանն ասաց, որ հեշտությամբ չի ազատվել, հիմնավորում է պահանջել, որն իրեն բավարարել է:
«Ինձ հեռացնելը վարչապետը հիմնավորեց, որ նախկին բոլոր ղեկավարների որոշել է փոխել», - ասաց Հակոբյանը:
Նա մանրամասնեց, որ առաջարկել է պաշտոնյա, ով կարող էր իրեն փոխարինել այդ պաշտոնում, սակայն իմանալով, որ Արտակ Դավթյանն է նշանակվել, բարձրաձայնել է, որ ամենից անպատրաստ գեներալն է նշանակվել:
«Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը», - ասաց նա: