19/11/2020 14:59
Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով, այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել՝ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը. Հակոբյան
Զորահավաքը չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, ՀՀ-ն՝ 52 տոկոսով։ Իսկ դա պետք է իրականացնեին 40 ժամվա ընթացքում, այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները։ Այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը», - հայտարարեց Մովսես Հակոբյանը։
Նա նշեց, թե դա շատ բարդ գործընթաց է։
«Բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը դա է։ Ազնիվ պետք է լինենք, որ երբ քաղաքական իշխանությանը մեղադրում եք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ, սխալների մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ այտեղ, որտեղ պետք է լրամալրում իրականացվեր, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման և ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել և լիարժեք կատարել։ Հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեին և համալրման ձևը փոխեին», - ասաց Մովսես Հակոբյանը։