19/11/2020 11:50
Երբևէ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա. Մարուքյան
Արցախի հարցով ստորագրված եռակողմ փաստաթուղթը չի վավարեցվել խորհրդարանում, ավելին` այն հայկական կողմի համար առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Մենք այս փաստաթղթով զիջումների ենք գնում, Մեղրիի տարածքով ճանապարհ տալիս Ադրբեջանին, ինչն ուղղակի խայտառակություն է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակյցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբևէ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա կամ որևէ ձևով Հայաստանի Հանրապետությանը որևէ հարցում պարտավորությունների մեջ կդներ», - ասաց բանախոսը:
Մարուքյանը շեշտեց` նման խայտառակ փաստաթուղթ ստորագրած վարչապետը չի կարող ապագայում դրանից հայանպաստ կետեր քաղել:
«Երեկ ասել են` Մարտակերտի ևս 7 գյուղից դուրս եկեք: Հնարավո՞ր էր բանակցել և այդ հարցը կարգավորել: Միգուցե հնարավոր էր, բայց ունենք վարչապետ, որ երկիրը հասցրել է այս վիճակին: Նա ապակայունացնող գործոն է, պարտության խորհրդանիշ», - ասաց ԼՀԿ ղեկավարը: