19/11/2020 14:20
Սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը. մեր սուտը գրազանցել է 100 տոկոսը. Մովսես Հակոբյան
ԶՈՒ ինֆորմացիոն կենտրոն կա, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ մտցնելը՝ սուտ տեղեկատվություն տարածելը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գրազանցել է 100 տոկոսը, 100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Դրանց են ծնվում հարցերը. հասարակությունը, կռված տղաները չեն հասկանում՝ ինչու այսպես ստացվեց», - նկատեց նա: