19/11/2020 11:23
Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 բնակիչ
Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել են փախստականներով ևս 23 ավտոբուս: Դրանք Երևանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից՝ նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ է վերադարձվել 936 փախստական: Խաղաղապահներն օգնել են ապահովել նրանց վերադարձի և շփման գծի տեղաշարժի անվտանգությունը:
Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել քաղաքի ավելի քան 2.6 հազար բնակիչ, որոնք ստիպված էին լքել իրենց տները: