19/11/2020 10:29
Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել
Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել:
Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`
1) սոցիալական ոլորտ.
2) կրթության ոլորտ.
3) առողջապահության ոլորտ.
4) ձեռնարկատիրական ոլորտ.
5) ենթակառուցվածքների ոլորտ», - ասված է որոշման մեջ:
Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:
Աշխատանքային խմբի կազմում են ՀՀ փոխնախարարներ, պատգամավորներ, Արցախի Հանրապետությունից՝ Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախարարներ։