19/11/2020 09:40
«Հրապարակ». Ինչ պատճառներ կան, որոնք ստիպել են Մովսես Հակոբյանին հրաժարական տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը երեկ ազատման դիմում ներկայացրեց։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատեց իր հրաժարականի մասին տեղեկությունը՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ լրացուցիչ կտեղեկացնի։
Հիշեցնենք նաև, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ՝ երկար տարիներ, ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է։
Հիշեցնենք, որ համառ լուրեր էին շրջանառվում, թե նա փորձել է Արցախի ռազմական շտաբում գտնվող Աննա Հակոբյանին դիտողություն անել, որից հետո հեռացվել է ռազմական գործողությունների կառավարմանը մասնակցելուց և շտապ կանչվել է Երևան»։