19/11/2020 14:51
ԵՄ-ն 3 միլիոն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը օգնելու համար
Եվրամիությունը 3 միլիոն եվրոյի շտապ օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում:
«Եվրահանձնաժողովը հայտարարել է լրացուցիչ 3 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին՝ Լեռնային Ղարաբաղում և դրա հարևանությամբ հակամարտությունից առավել տուժած խաղաղ բնակիչներին կենսական օգնություն տրամադրելու համար: Այս ֆինանսավորումը լրացնում է 900 հազար եվրոն, որը հատկացվել է հոկտեմբերի սկզբին, երբ սկսվել են ռազմական գործողությունները», - նշում է ԵՀ-ն: