19/11/2020 13:44
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ. Զախարովա
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեր երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ՝ համակարգելով հետպատերազմյան կարգավորման ուղղությամբ աշխատանքները», - հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: