19/11/2020 12:36
Մենք այժմ ԱԺ արտահերթ նիստ գումարելու պրոցեսը մի ուրիշ մեխանիզմով ենք տանում. ԼՀԿ ղեկավար
Մենք այժմ ԱԺ արտահերթ նիստ գումարելու պրոցեսը մի ուրիշ մեխանիզմով ենք տանում, որի արդյունքում ռազմական դրության չեղարկման հարցն առանց խորհրդի նիստ կմտնի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ, ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իմքայլական պատգամավորների հետ չենք բանակցում, որովհետև կարծում եմ` դա տեղին չէ: Նրանք միասնական քաղաքական դիրքորոշում են արտահայտել: Նրանք, ովքեր կուզեն առանձին գալ, կարող են գալ, գրանցվել և քվորում ապահովել: Իմ հաշվարկով նիստը 5 օր հետո է լինելու», - ասաց Մարուքյանը: