19/11/2020 10:26
ՌԴ ՊՆ. Ռուս խաղաղապահները պահպանում են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում և ապահովում երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով (Տեսանյութ)
Ռուս խաղաղապահները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում և ապահովել երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով, հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Դիտակետերում գտնվող զինվորները բոլոր տրանսպորտային միջոցները զննում են զենքի և պայթուցիկ նյութերի հնարավոր առկայությունը պարզելու համար:
Ըստ ռազմական գերատեսչության մամուլի ծառայության՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի հատվածում:
«Ճանապարհի բացումը հնարավորություն է տվել ապահովել տեղական բնակչության տեղաշարժն անձնական տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխում», - ասված է հայտարարության մեջ:
Իրավիճակի մոնիտորինգը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը խաղաղապահներն իրականացնում են 23 դիտակեtում:
Վեց կիլոմետրանոց լաչինյան միջանցքը կապում է Հայաստանն ու Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: