19/11/2020 14:17
Մովսես Հակոբյանը զորացրման որոշումը կայացրել է հոկտեմբերի 5-ին, բայց վարչապետի հայտարարությունից հետո որոշումը կյանքի է կոչել
Դեռ հոկտեմբերի 5-ին եմ զորացրման որոշում կայացրել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում իր որոշումը վնաս է հասցնելու ԶՈՒ-ին, որոշել է սպասել մինչև պատերազմի ավարտը:
Իսկ արդեն վարչապետի՝ կռվող տղաներին հրապարակ վերադառնալու և «վնգստացողներին» դուրս մղելու կոչից հետո, որոշումը կյանքի է կոչել ու զեկուցագիր գրել:
Նա նաև նկատեց, որ ՊՆ հրամանը չի համախատասխանում իր զեկուցագրի էությանը:
«Նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը, իմ զորացման պատճառը», - ասաց Հակոբյանը: