19/11/2020 11:04
Բացի Նիկոլ Փաշինյանից՝ վարչապետի այլ թեկնածու չեմ պատկերացնում. Լենա Նազարյան
Որքան էլ պարադոքսալ հնչի, այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` անդրադառնալով վարչապետի փոփոխության հարցին:
«Երեկ Հանրապետության հրապարակում միայն վարչապետը կարողացավ հորդորել հավաքված մարդկանց չլարել իրավիճակը և գնալ տուն: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ մարդ, թեկնածու, ղեկավար՝ կարող է կայունացնել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող: Այնպես որ, վարչապետի այլ թեկնածու չեմ պատկերացնում», - շեշտեց Նազարյանը: