19/11/2020 09:47
«Փաստ». Արցախում չափազանց բացասաբար են տրամադրված գործող իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ
«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ի գիշերը «իմքայլական» մի քանի պաշտոնյա՝ պատգամավորներ, նախարարներ, այցելել են Ստեփանակերտ և փորձել տեղում կանխել հնարավոր զարգացումները: Երբ նրանք հասել են Ստեփանակերտի հրապարակ, այնտեղ շոկի մեջ գտնվող տեղացիները, ճանաչելով պաշտոնյաներին, շատ, մեղմ ասած, բուռն վերաբերմունքի են արժանացրել նրանց՝ նշելով, թե «ՀՀ իշխանությունները դավադրաբար հանձնեցին Արցախի հողերը»։
Իրավիճակը տեղում փորձել են հարթել Արցախի իշխանության ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ից գնացած չինովնիկներին ուղղակի փախցրել են մարդաշատ հրապարակից՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար։ Արցախում չափազանց բացասաբար են տրամադրված գործող իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ»։