19/11/2020 16:15
Պատերազմի ժամանակ ՀՀ մատակարարումներն իրականացրել է Ռուսաստանը՝ իր խղճին համապատասխան. տրամադրել է առավելագույնն, ինչ մենք կյանքում չէինք երազել. Մովսես Հակոբյան
Պաշտպանության նախարարը պետք է հասկանար, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե՝ ուրիշ երկրի, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«ՊՆ-ն մատակարարման մեջ որևէ դերակատարություն չունի: Պատերազմի ժամանակ Հայաստան մատակարարումներն իրականացրել է Ռուսաստանը՝ իր խղճին համապատասխան: Ռուսաստանը տրամադրել է առավելագույնը, ինչը հնարավոր է, այն, ինչ մենք կյանքում չէինք երազել», - ասաց նա՝ ավելացնելով, որ սեպտմեբերի 30-ի դրությամբ՝ մեր վարչապետը չէր զանգել ՌԴ նախագահին՝ աջակցություն խնդրելու: