19/11/2020 11:30
Որևէ մեկին խորհուրդ չեմ տա գալ մեր տան վրա, որովհետև «սաղ-սալամաթ» հետ չի գնա. Մարուքյանն՝ իրեն սպառնացողներին
Նոյոմբերի 10-ից շարունակում եմ հեռախոսազանգերի միջոցով խայտառակ սպառնալիքներ ստանալ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ երեկ վարչապետի` Հանրապետության հրապարակում հավաքված կողմնակիցներից ԶՈՒ-երի հագուստով որոշ անձինք կրկին սպառնացել են գրավել իր տունը:
«Այսօր հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին, բայց նաև ուզում եմ տեղեկացնել, որ երկրում տիրող այս անիշխանությանը պետք է վերջ տրվի: Որևէ մեկին խորհուրդ չեմ տա գալ մեր տան վրա, որովհետև «սաղ-սալամաթ» հետ չի գնա», - ասաց նա: