19/11/2020 12:59
«Մինչև ժամը 23.00-ը ֆեյքային գրոհը դադարեցնել, այլապես «Ֆեյք հեղափոխությունը» նկարներ է հրապարակելու». բողոքի ակցիա
Ֆեյքերի դեմ պայքարի նպատակով «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մոտ ակցիա էր կազմակերպվել:
Ըստ ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանի, հենց այդտեղ է գործում ֆեյքերի մայր ֆաբրիկան: Նրա խոսքով՝ ֆեյքային հարձակումների ժամանակ չեն շրջանցվում նաև որդեկորույս ծնողները, զոհված ու վիրավոր տղաները, որոնց ուղղված սպառնալիքներ, պիղծ բառեր և վիրավորանքներ են տարածվում:
Ակցիայի պահանջն է դադարեցնել իրականացվող ապազգային և հակապետական գործողությունը, հակառակ դեպքում, հավատացնում են, որ պատասխանատվությունը լինելու է շատ խիստ, պատիժն անխուսափելի է։
Մանուելը նաև անուններ հնչեցրեց, ովքեր այդ ամենի պատասխանատուն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստյոպա Սաֆարյանն է, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը:
«Ֆեյք հեղափոխություն» նախաձեռնության ղեկավար Արսեն Նիկողոսյանը կոչ արեց մինչև ժամը 23.00-ն դադարեցնել ֆեյքային գրոհները, հակառակ դեպքում իրենք նկարներ են հրապարակելու:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները շենքի մոտ ծաղկեպսակ դրեցին: