19/11/2020 10:48
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1520 դեպք, մահերի թիվն ավելացել է 40-ով
Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 121 979 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1520-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 88 388 (+8319) մարդ, այս պահին բուժվում է 31 243-ը (-6839):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2348 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1870 (+31), իսկ այլ պատճառներով՝ 478 (+9):
Մեկ օրում մահացել է 40 մարդ: