20/11/2020 13:17
Ղարաբաղի հարցով համաձայնագիրը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է իր հանրապետության շահերին:
Ավելի վաղ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը «անցյալում է մնացել»:
«Մենք դրանից հետո կարագացնենք զարգացման մեր ուղին: Մենք հասել ենք մեր ուզածին ռազմի դաշտում: Մեր զինվորներն ու սպաները ցույց տվեցին իրենց ուժը: Մենք ցույց տվեցինք մեր ուժը քաղաքական ասպարեզում, և եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է մեր շահերին», - ասել է Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում: