20/11/2020 20:43
Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը. «Փաստինֆո»
Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, այս պահին նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում, հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնել է, որ ձերբակալման արձանագրության համաձայն՝ Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։
Արա Սաղաթելյանը կասկածանքը չի ընդունում։
Այս հոդվածն ազատազրկման ձեւով պատիժ չի նախատեսում եւ նախկինում սույն հոդվածով ձերբակալությունները դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել։