20/11/2020 15:22
Կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց և հասնել նրան, որ վարչապետի աթոռը ապօրինի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա. Արա Սաղաթելյան (Տեսանյութ)
Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է դուրս գա փողոց և իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի, ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս լրագրողներին ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
«Այդ համաձայնագիրը շատ բարդ հետևանքներ է ունենալու Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետև նաև Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված հայցերը բերելու են նրան, որ այս ժողովուրդն ապրելու է թշվառ և աղքատ: Այդ պատճառով ցանկացած քաղաքացի պետք է դուրս գա փողոց: Կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց և հասնել նրան, որ վարչապետի աթոռը ապօրինի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարակն տա, այնուհետև ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և ստեղծվի իրավիճակ, որը թույլ կտա շտկումներ մտցել», - ասաց նա:
Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Փակելով փողոցների երթևեկելի հատվածը՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ՝ դավաճան»։ Ոստիկանությունը բերման է ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին՝ կիրառելով ուժ: