20/11/2020 16:31
Ֆիզիկական անձինք և ԶԼՄ-ներն այլևս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն
Սահմանադրական դատարանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրել է «Արտակարգ դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչև գործի ամբողջական քննության ավարտը:
Սա նշանակում է, որ այդ դրույթը հակասահմանադրական կճանաչվի:
Ֆիզիկական անձինք և ԶԼՄ-ներն այլևս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն: