20/11/2020 14:21
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է աշխատանքից. Պաշտոնական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ Տոնոյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018 թ. մայիսի 11-ին։