20/11/2020 18:09
Երևանում՝ 85, Գյումրիում 8 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել
Այսօր՝ ժամը 16.30-ի դրությամբ, բերման ենթարկված խաղաղ ցուցարարների թիվը Երևանում 85 է, Գյումրիում՝ 8:
Հիշեցնենք, որ քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։
Փակելով փողոցների երթևեկելի հատվածը՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան»։
Ոստիկանությունը խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման է ենթարկում ուժ կիրառելով: