20/11/2020 18:21
Մեզ լռեցնելն անհնար է, մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ հայրենիքի մի մասը. ՀՅԴ ՀԵՄ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ ՀԵՄ ֆեյսբուքյան էջից:
Էջում տեղադրված հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև.
«Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնարին է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։
Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Վաղը՝ ժամը 14։00-ին, բոլորս Ազատության հրապարակ»։