20/11/2020 10:16
Ադրբեջանական բանակը մտել է Ակնայի շրջան
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի (Ակնա) շրջան՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության: Այս մասին ուրբաթ հաղորդվում է երկրի ՊՆ կայքում:
«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության՝ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի շրջան», - ասված է հաղորդագրության մեջ: