20/11/2020 12:08
Այս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյան
Այս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է: Որևէ մեկը չի փախել իրեն վստահված հատվածից: Իմ մասով ուզում եմ հայտնել, որ ես և իմ ջոկատը որևէ դիրք չենք լքել, եղել ենք ամենածանր դիրքերում՝ ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումով, «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Եղել ենք թե Շուշիի մերձակայքում, թե Շուշի քաղաքում, թե այլ խրամատներում: Ամսի 8-ին, երբ արդեն պարզ էր, որ ռազմական գործողություներն ավարտված են, ես գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին հարցրել եմ՝ ինչ ունենք այդ պահին անելու: Նա ասել է՝ ոչ մի բան: Դրանից հետո մենք զորախմբով վերադարձել ենք Հայաստան», - ասել է բանախոսը:
Անդրադառնալվ Արցախի տարածքների հանձնման վերաբերյա եռակողմ փաստաթղթին՝ ԱԱԾ նախկին տնօրենն այն խայտառակություն է որակել:
«Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է բոլորին մոլորեցնել և ասել, որ ընդդիմությունն իր հրաժարականը ցանկանում է՝ ստորագրված փաստաթուղթը չեղարկելու և պատերազմը վերսկելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման նպատակ չունենք, այն արդեն իրողություն է: Մենք ունենք մի նպատակ. փորձել վերջնական պայմանագրում հայանպաստ կետեր ներառել: Այո, Նիկոլ Փաշինյանը դավաճանել է, նա դավաճանել է ողջ հայ ազգին», - ասել է Արթուր Վանեցյանը: