20/11/2020 14:51
Հերթական Իլ-76 և երկու Ան-124 «Ռուսլան» 18 օդանավերը ժամանել են Հայաստան. նոյեմբերի 10-ից իրականացվել է 226 թռիչք
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 և երկու Ան-124 «Ռուսլան» հերթական 18 օդանավերը 15-րդ խաղաղապահ բրիգադի տեխնիկայով և անձնակազմով վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդանավակայաններում՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար: Ռուս զինծառայողները բեռնաթափել են միջոցները, զենքն ու ռազմական տեխնիկան:
Օրվա ընթացքում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավերը 33 միավոր տեխնիկա` «Վագր», «Լուսան» զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, վերանորոգման և տարհանման ավտոմեքենաներ, տեխնիկա և նյութատեխնիկական ապահովման գույք են հասցրել Հայաստան:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է 226 թռիչք: