20/11/2020 09:38
«Իրատես». 40 րոպե հարցաքննելուց հետո ասացին` բարի գիշեր. Մովսես Հակոբանը հրավիրվել էր ՀՔԾ
«Իրատես» թերթը գրում է. «Ինչպես «Իրատեսի» հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, երեկ ուշ երեկոյան կանչվել է ՀՔԾ հարցաքննության: Այն տևել է շուրջ 40 րոպե:
-Նպատա՞կը, - ճշտեցինք գեներալից, - ի՞նչ ասացին:
-40 րոպե հարցաքննելուց հետո ասացին` բարի գիշեր ,- հնչեց հակիրճ պատասխանը:
Հ.Գ.1 Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը երեկ սկանդալային բացահայտումներ արեց պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումների, հրամանատարական բունկերում Աննա Հակոբյանի լինելու, սպառազինության և խորքային շատ այլ հարցերի շուրջ:
Հ.Գ.2 Եզրակացնենք` Մովսես Հակոբյանի ասուլիսը ջախջախիչ փաստերով հիմնավորեց վաղուց ակնհայտը. Արցախից մնացած պատառի, Հայաստանի ու նրա ապագայի համար սպառնալիք է Նիկոլի իշխանության գոյությունը: Վտանգավոր է ոչ միայն դեռևս գործող վարչապետը, այլև Էրատո-շոու կազմակերպած ու 4750 զոհի արյան ֆոնին ինքնաPR-ված Աննա Հակոբյանը: Գնդակը ՀՔԾ-ի դաշտում է: Հավատանք, հուսանք և սպասենք:»։