20/11/2020 20:49
Պուտին. Ռուսաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կմիանա Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը
Ռուսաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կմիանան Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես կցանկանայի հատկապես խոսել պատմական հուշարձանների և կրոնական սրբավայրերի պահպանության մասին՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - ասել է պետության ղեկավարը՝ նշելով, որ այդ հարցը «ունի կարևոր բարոյական, մարդկային հարթություն»:
«Կարծում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությունն այստեղ մեծ պահանջարկ ունի: Մենք նաև հույս ենք դնում ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից երեխաների և դեռահասների օգնության վրա, որոնք հատկապես խոցելի են ռազմական բախումների սարսափների առջև», - ընդգծել է Պուտինը: