20/11/2020 12:46
Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`
Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից», - նշված է վարչապետի որոշման մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը։